Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Երիտասարդները հավատում են, որ ամեն ինչ փոխելու են

Երիտասարդները հավատում են, որ ամեն ինչ փոխելու են
19.05.2013 | 10:57

Շատերն են այսօր մտածում Հայաստանի ապագայի մասին (կարծես բոլոր ներկա խնդիրները լուծված են, մնում է պայծառ ապագան կերտվի): Քաղաքական գործիչների մեծամասնությունը տարված է խոսելով, իսկ իրականում ակտիվ գործելու ունակ անձինք մերժվում են: Այս տեսանկյունից բավականին կարևոր դեր պետք է ստանձնեն երիտասարդները, ովքեր մշտապես եղել են և կլինեն հասարակության ու պետության շարժիչ ուժը: Վերջերս քաղաքական ասպարեզում հայտնված Անի Հովհաննիսյանը կարծես թե կոտրեց այն կարծրատիպը, որ երիտասարդները մտահոգված չեն Հայաստանի խնդիրներով: Ստանձնելով «Քաղաքական սերնդափոխություն» շարժման ղեկավարի լուրջ դերակատարությունը՝ Անի Հովհաննիսյանը նոր մոտեցումներ և լուծումներ է առաջարկում, նպատակ ունենալով ապացուցելու, որ հենց երիտասարդներն ամեն ինչ կփոխեն դեպի լավը:

Ստորև ներկայացնում ենք Անի Հովհաննիսյանի հարցազրույցը «Կարծիքների խաչմերուկում»:

Տեսանյութ

Կարծիքների Խաչմերուկ
Դիտվել է՝ 2698

Մեկնաբանություններ